Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
19.10.2026 | 00:12

Աղաչում ենք Քեզ, Տե՛ր,
առաջնորդիր մեզ գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երևելի ու աներևույթ թշնամիներից։
Եվ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի որ Դու ես Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը։
Եվ քեզ վայել է փառք ու երկրպագություն, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ

class="footer-right"> .